Ողջույն, Հյուր
Главная » Файлы » Мои файлы

Աստղագուշակ դեկտեմբերի 8-ի համար
02.01.2012, 22:17

Խոյ-Այսօր կարելի է բարդ գործեր ձեռնարկել, դժվար լուծելի նախագծեր իրականացնել ` չվախենալով անհաջողության մատնվելուց: Դուք հնարավորություն ունեք նոր ներդրողներ, ազդեցիկ հովանավորներ գտնել, և դրանում մեծապես ձեզ կօգնեն ձեր նոր գաղափարները, որոնց հետ չհամաձայնվել, ուղղակի, անհնար է: Փոքր ինչ ավելի բարդ կզարգանան անձնական հարաբերությունները, հատկապես` հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

Ցուլ-Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ, օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի: Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ անգամ ձեզ համար  թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է:

Երկվորյակներ-Այսօր դուք ստիպված եք պայքարել ինքներդ ձեզ հետ. չափից ավելի շատ է հպանցիկ ցանկություններին տրվելու և պարտավորություններն ու տված խոստումները  մոռանալու գայթակղությունը: Կամք դրսևորեք. տրվելով գայթակղությանը, դուք բացում եք դուռը` անհաջողությունների շարանի առջև: Դրա հետ մեկտեղ, սա նաև այն օրերից է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմադրելը:

Խեցգետին-Վանեք ձեզանից կասկածները և վստահեք ձեր նախազգացողությանը, այն հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա, կամ էլ հետևել բոլոր ավանդույթներին: Ցանկալի կլինի օրը նվիրել նախկինում ծագած տարաձայնությունները հարթելուն: Հնարավոր է լուրջ արդյունքների հասնել միայն այն դեպքում, եթե կարողանաք սթափ գնահատականներ տալ և այդ տարաձայնություններում գտնեք ձեր չափաբաժինը:

Առյուծ-Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել` առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդիրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամանակ կմնան ձեր դաշնակիցը: Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով միանգամայն ռոմանտիկ բնույթ կստանա:

Կույս-Սա ստեղծագործական որոնումների, անսովոր գործողությունների օր է: Դուք ոչ ստանդարտ որոշումներ եք կայացնում, սակայն միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է, և ձեր նախազգացումը ձեզ չի խաբում: Դուք էմոցիոնալ վերելքի մեջ եք, ինչը ձեզ օգնում է հաղթահարել օրվա բոլոր դժվարությունները: Այսօր դուք թե’ աշխատում, և թե’ պարապության եք մատնվում նույն ներշնչանքով, և երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կընկերակցեն ձեզ:

 Կշեռք-Հարմար օր է նոր հարաբերություններ սկսելու համար` ինչպես գործնական, այնպես էլ` անձնական բնույթի: Այսօր ձեզ խաբելն անհնար է, քանի որ ցանկացած ձեզ հասնող տեղեկություն դուք մանրազնին ստուգում եք և ճիշտ եք անում, քանի որ դրանցից, ինչպես հետագան ցույց կտա, շատ բան է կախված լինելու: Եթե այսօր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի, կարող եք միանգամայն վստահ լինել, որ դրանք կզարգանան ոչ այնպես, ինչպես մինչև հիմա է եղել:

 Կարիճ-Հանդարտ օր է, երբ առանձնապես էական իրադարձություններ տեղի չեն ունենում, սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակներում հայտնվել: Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի` նման պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ, վերլուծել նախկինում արվածը, ձեռք բերվածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Եթե այս ամենը երեկոյան սկսի ձեզ հոգնեցնել, ապա լավագույն համեմատաբար դատարկ փողոցներով թափառելն է` մնալով ձեր մտքերի հետ:

Աղեղնավոր-Այսօր ձեր թափած մեծ ջանքերի գնով կյանքը վերջապես նվերներ կմատուցի, որոնք ընդունելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ այդ նվերները ձեզանում երկակի զգացումներ են առաջացնում: Օրվա ընթացքում կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը, համոզված եղեք` նախազգացումը ձեզ չի խաբի: Եթե կարողանաք համեմատաբար զուսպ և հավասարակշռված պահվածք որդեգրել, ապա կխուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են բարդացնել ձեր հետագա հարաբերությունները:

Այծեղջյուր-Թեթև, անբռնազբոսիկ օր է, երբ դուք չունեք էլ լավ գաղափարներ, սակայն հեշտությամբ յուրացնում եք ուրիշներինը (իհարկե, եթե դրանք արժանի են ուշադրության) և իրականացնում դրանք լավագույն ձևով: Բոլոր խնդրները չէ, որ հնարավոր է լինում լուծել, սակայն պարզ քննարկումներն էլ օգտակար են դառնում:

Ջրհոս-Օրվա ընթացքում ձեզ լուրջ հաջողություններ են սպասում ֆինանսական գործերում. Այսօր կնքած գործարքները շատ շուտով լուրջ եկամուտներ կբերեն: Բանակցությունները հատկապես հաջող կընթանան կին-գործընկերների հետ, իսկ տղամարդկանց հետ այսօր ավելի լավ է շփվել ոչ պաշտոնական մակարդակում: Կարևոր հանդիպման գնալիս, հիշեք, որ հատկապես այսօր ձեզ մասին դատելու են , սակայն խուսափեք չափից ավելի արտառոց տեսքից, նախապատվությունը տվեք փորձված մոդելներին:

Ձկներ-Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես առաջին հայացքից է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնել ձեր կողքին:

Աղբյուր՝ http://fact.am/archives/28169

Категория: Мои файлы | Добавил: Gugo
Просмотров: 11873 | Загрузок: 0 | Комментарии: 2 | Рейтинг: 3.8/25
Всего комментариев: 1
1 ANI  
0 Spam
NORMAL

Անուն *:
Email *:
Կոդ *: