Աստղագուշակ - Հորոսկոպ 2011
Приветствую Вас, Հյուր

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ - 2014


Ըստ չինական հորոսկոպի 2014թ.-ը համարվում է կանաչ ձիու տարի: Ձին համարվում է բարի, ազնիվ կենդանի: 2014թ.-ին ձին իր հետ բերելու է կրակ, ջերմություն, թշնամություն: Ձիու տարին խորհուրդ է տալիս թույլ և անկայուն մարդկանց լինել ավելի համարձակ, որ սիրո և ֆինանսական կորուստներ չունենան: Ինչպես է ընթանալու 2014թ-ը ըստ չինական հորոսկոպի... 

Առնետ- Ձեր համար տարին լինելու է հանգիստ և կանոնավոր: Սիրո հարցում ակտիվություն չի լինի: Աշխատավայրում, ուսուման մեջ ինքներդ ձեզ կգերազանցեք: Լինելու եք ուշադրության կենտրոնում: Տարվա սկիզբը չի լինի եկամտաբեր, իսկ տարվա վերջում կքաղեք ձեր աշխատասիրության շնորհիվ հասունացած բերքը: Լսեք ձեզանից մեծերի խորհուրդները: Ընկերներին լսելով դուք կկորցնեք կյանքի ընթացքում ձեռք բերած փառքը: Զգույշ եղեք,որ չհայտնվեք ձեզ հարազատ թվացող ընկերների թիրախում: 

Ցուլ- Տարին անակնկալներ է մատուցելու ցուլի տարում ծնվածներին: Այս տարին կարել է համարել լավ տարի: Սիրո հարցում կլինեն փոփոխություններ: Ձեզ կտրվի ընտրության հնարավորություն` սիրել և միանալ նրան: Տարին խոստանում է ջերմ և ընկերական լավ հարաբերություններ: Ցուլերը պետք է լինեն զգույշ` մասնագիտական սխալներ թույլ չտալու համար: Եթե հոգ տանեք ձեր անձի նկատմամբ, ապա առողջական ոչ մի խնդիր չեք ունենա: Չինական հորոսկոպը ձեզ տալիս է խորհուրդ,որ կենտրոնանաք ձեր հարաբերությունների մեջ: Խորհրդին հետևելով դուք կունենաք մեծ հաջողություն: Աշխատանքի, գործերի հարցում նվազեցրեք ձեր շտապողականությունը:

Վագր-Վագրի համար գերազանց տարի է: Սակայն բախումներ կունենաք կարիճի, այծեղջյուրի հետ: Իսկ մնացած հորոսկոպի նշանների հետ կունենաք լավ հարաբերություններ: Աշխատանքի, գործերի մեջ կունենաք մեծ հաջողություններ: Առողջության հարցում կունենաք որոշակի խնդիրներ: 

Ճագար-(Կատու) Ճագարների համար նպաստալից տարի կլինի,եթե նրանք զբաղվեն սպորտով: 2014թ.-ին սպորտով զբաղվող ճագարները կհասնեն հաջողությունների: Եթե ցանկանում եք ունենալ սեփական բիզնես, ապա 2014թ.-ին բիզնեսի ոլորտում կունենաք դրամական կորուստներ: Սիրո հարցում կհասնեք նրան ում սիրում եք: Ձեր հանգիստը փնտրեք տանը` հարազատների գրկում: 

Վիշապ- Տարին կընթանա հանգիստ,բայց առանց անակնկալների: Իսկ սիրո քամին փչելու է ձեր կողմը: Աշխատանքի, ուսման և առողջական խնդիրներ չեն սպասվում: Հեռու մնացեք աղմկոտ միջավայրից և փորձեք ապրել հանգիստ պայմաններում:
 
Օձ- Հաջողակ տարի է նաև օձերի համար: Ձախորդությունները կշրջանցեն ձեզ: Սիրելիի հետ կունենաք ջերմ հարաբերություններ: Աշխատանքի, ուսման մեջ հաջողության հասնելու համար ձեզ հարկավոր է աշխատասիրություն: 

Ձի-  Ձիերի համար կարևոր և հաղթանակների տարի է: Աշխատասիրության արդյունքում դուք կունենաք այն ինչին այսքան ձգտել եք: Իսկ ծուլության դեպքում պարտության կենթարկվեք: Եվ չեք ունենա շատ ծափահարություններ: 

Շուն-  Տարին կանցնի հանգիստ և խաղաղ: Սիրո մեջ կլինեն լուծելի խնդիրներ: Աշխատանքի մեջ կլինեն դժվարություններ, բայց ձեր համառության շնորհիվ հաջողության անիվը կժպտա ձեզ: Տարին մատուցելու է ձեզ գեղեցիկ անակնկալներ: 

Այծ-  Այս տարի չեք ունենա մեծ փոփոխություններ և խնդիրներ: Ուսման կամ աշխատանքի մեջ կունենաք գերազանց առաջադիմություն: Շատ քայլեք հասարակության մեջ և մի թաքցրեք ձեր ունակությունները: 

Կապիկ- Տարին հիանալի անակնկալներ է մատուցելու ձեզ: Սակայն ընտանիքում, սիրո և աշխատանքի մեջ ունենալու եք փոքր, հաղթահարելի խնդիրներ: Կընկերանաք հետևյալ համաստեղություն ունեցող մարդկանց հետ...(Ցուլ, Երկվորյակ,) Բախումներ կունենաք հետևյալ համաստեղություն ունեցող մարդկանց հետ...(Այծեղջյուր,Ջրհոս):

Աքաղաղ- Հաջողակ տարի է նաև աքաղաղների համար: կգտնեք ձեր կեսին և միասին կհաղթահարեք բոլոր լուծելի խնդիրները: Հետևեք ձեր առողջությանը, առողջական խնդիրներից խուսափելու համար: 

Վարազ (խոզ)- Լավ ժամանակ անցկացնելու տարի է: 2014թ.-ին կունենաք զգալի թվով փոփոխություններ: Կենտրոնացեք սիրո, ընտանիքի և աշխատանքի մեջ:  

Աղբյուրը